Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

28-ամյա երգչուհին հնչեցրեց 30-ականների հիթը (տեսանյութ)

Մշակույթ
90113ad235ddb9dcc0bd016d56f5e923

Վիլյամ Սարոյանի ու Ռոսս Բաղդասարյանի «Come on -a My House» 30-ականների հիթը, որը դեռ հնչում է համաշխարհային փոփ աստղերի կատարմամբ երևանյան մելոմաններին իր ուրույն մեկնաբանությամբ ներկայացրեց Գոհար Ներսիսյանը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ բելկանտոյի արվեստը որդեգրած` 28-ամյա երգչուհու մենահամերգը:

Սկզբում դաշնամուրն էր: Հետո, անսպասելիորեն բացահայտվեց վոկալի շնորհն ու կանխորոշվեց Գոհարի ապագան:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանել է փորձառու մանկավարժներ Ալլա Ավետիսյանի, Նոնա Մելքումովայի, ասպիրանտուրայում էլ` Հասմիկ Հացագործյանի ու Արաքս Դավթյանի մոտ:

2007թ-ին, իտալական Սիենա քաղաքում, համաշխարհային ճանաչում ունեցող Կիջիանի ակադեմիայում դասավանդող, Միլանի Լա-Սկալա օպերային թատրոնի բեմում փայլած պրիմադոննա Ռայնա Կաբաիվանսկու վարպետության դասրնթացների ութ ընտրյալներից մեկն է դարձել, արժանացել դիպլոմի ու եզրափակիչ համերգի ժամանակ երգել «Հավուն, հավուն»շարականը:

Հարուստ դիապազոն ու բնատուր արտիստիզմ ունեցող այս երգչուհու երկացանկում տեղ են գտել օպերային արիաները, ռոմանսները, Սայաթ-Նովան, շարականն ու ջազային երգերը:

Նա տիրապետում է անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն ու ֆրանսերեն լեզուներին, ինչն էլ բացառում է բնօրինակի լեզվով կատարելու ցանկացած խնդիր: