Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_1437_1 (1)
A A
Քաղաքականություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիշեցումը կուսակցությունների ղեկավար անդամներին

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը:

Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:

Հայտարարագրերը ներկայացնելու հետ կապված տեխնիկական կամ այլ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգել 012777719, 012777721 հեռախոսահամարներով, գրել նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, կամ պատվիրել հետադարձ զանգ՝ թողնելով Ձեր կոնտակտային տվյալները հետևյալ հղումով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով