Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն

Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառումէ  կատարել․

«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։