A
A
Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ․ մարզպետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հերքել է մամուլի հրապարակումները, որ մարզի հովիվները գերի են ընկել։
«Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։
Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել եւս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը։»,- հայտնել է նա։
Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայի բանվորները ռուս սահմանապահների հսկողությամբ անցաթղթով են ելումուտ անում նշված տարածք:
Նրանք մնացել են սահմանից այն կողմ, ահազանգել են այդ մասին, և ռուս սահմանապահներն արձագանքել ու բանվորներին վերադարձրել են Հայաստանի սահման։