Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ վազորդուհու հաղթանակներով

Սպորտ
bf2c6c58b4e2e883cbb39f36cd0a335d

Հայաստանի վազորդուհի Ամալիյա Շառոյանը սահմանել է ՀՀ երկու նոր ռեկորդներ: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց մարզուհու անձնական մարզիչ Հայկ Սարգսյանը:

Աթլետիկայի Սանկտ-Պետերբուրգի ձմեռային բաց առաջնությունում Ամալիյա Շառոյանը հաղթող է ճանաչվել 200 եւ 400 մ վազքերում` ցույց տալով համապատասխանաբար 24.94 եւ 55.64 արդյունքներ: Այդպիսով, Ամալիյա Շառոյանը թարմացրել է 400 մ տարածքում իրեն իսկ պատկանող ռեկորդը եւ բարելավել Մարինե Ղազարյանին 200 մ վազքում պատկանող ռեկորդը: