Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Վստա՞հ եք, որ ՌԴ-ն ավելի թանկ չի վաճառելու Արցախը թուրքերին․ Մ․Հայրապետյան (տեսանյութ)

«Մենք հենց հիմա հրաբխի վրա ենք նստած, պայթյունավտանգ իրավիճակ է։ Նայեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, մեր ներսում ինչ է կատարվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պահպանողական կուսակցության» արդեն նախկին նախագահ Միքայել Հայրապետյանը՝ խոսելով՝ տարածաշրջանային զարգացումներից։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցների կամ դասերի ավելացման մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը՝ Մ․Հայրապետյանն ասում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի վերջին հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է․ «Հարցրեցի, ինչու է Լավրովը հենց Արարատ Միրզոյանին տեսնում, ղզղնում ու սկսում ռուսական դպրոցների մասին խոսել։ Դուք իսկապե՞ս նման առաջարկ եք արել։ Մարդն ասաց, չէ, չենք առաջարկել։ Բայց այնքան քաշ էլ չունեն, որ ասեն, սուտ ես ասում, այ «լղպոր»»։

ՌԴ այն քաղաքացիները, տվյալ դեպքում՝ ծրագրավորները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան են տեղափոխվել, Մ․Հայրապետյանի որակմամբ կիբեռ-դեսանտներ են։ Եվ ՀՀ-ում նրանց ներկայության որոշակի տոկոսը կլեգիտիմացնի ՌԴ-ի կողմից մեր ներքին հարցերին միջամտելու ցանկությանը։

«Ընդ որում՝ ընդհուպ մինչև զորքեր մտցնելն իր քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով։ Նիկոլն էլ ասում է, հա, ինչ վատ է, թող ամուսնանան, վաղը այստեղ շեկ մազերով երեխաներ կվազվզեն։ Ես կարծում եմ, նրանք հիմնականում ուղղորդվել են այստեղ ՌԴ-ի վաղվա միջամտությունը լեգիտիմացնելու համար»,- ասում է նա։

Մանրամասները՝  տեսանյութում