A
A
Սեզոնային փրկիչները, շոգին հայրենիք փրկել չի լինում․ Տարոն Չախոյանը՝ ընդդիմության հետաձգված հանրահավաքի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխան Սաղաթելյանը ստիպված հետաձգեց սեզոնային ընդդիմության հանրահավաքը։
Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու աշնանն էլ անձրևներն են խանգարում։
Թվում է, թե Հայաստանի բնակլիմայական պայմանները ընդդիմության օգտին չեն, բայց ընդհակառակը՝ ամեն անգամ եղանակը պատճառաբանելով փորձում են քողարկել իրենց ձախողումը։
Սեզոնային փրկիչները»։
Հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ աննախադեպ շոգ եղանակը հաշվի առնելով՝ հուլիսի 21-ի հավաքը կտեղափոխվի հուլիսի 29-ը։