Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բասկետբոլիստները գրավեցին 2-րդ տեղը (տեսանյութ)

Հայաստանի մինչև 16 տարեկան բասկետբոլիստների հավաքականը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Կոսովոյում կայացած առաջնության եզրափակիչում մեր պատանիները 65:84 հաշվով պարտվեցին Անդորային և բավարարվեցին արծաթե մեդալով: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետ խաղացող դարձավ Գրեգորի Մոնթե Գույուջյանը, որը միայնակ վաստակեց 18 միավոր: Նա մեկ միավորով զիջեց անդորացի Սերնի Սուարեսին: