Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հնարավո՞ր է հարեւանություն Ադրբեջանի հետ (տեսանյութ)

Այս շաբաթ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներն առաջին անգամ զրուցել են հեռախոսով։  Նրանք  ակնկալիք են հայտնել, որ երկու հատուկ ներկայացուցիչների  վերջին  հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:  Այսինքն՝  Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, երկու երկրների միջեւ կիրականացվի ուղիղ օդային բեռնափոխադրումներ։

21 –րդ դարում սահմանակից 4 երկրներից Հայաստանը միայն երկուսի հետ ունի բաց սահմաններ՝ Իրանի և Վրաստանի,որոնց հետ հարաբերությունները գնահատվում են գործընկերային։

Հայաստանն ու  Իրանը ստորագրել են  շուրջ 180 միջազգային պայմանագիր, համաձայնագիր, հուշագիր և արձանագրություն: Իրանից  հիմնականում ներկրվում է գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութ, արտահանվում՝  էլեկտրաէներգիա միս, անտառանյութ, մետաղի թափոններ։ Տնտեսական ցուցանիշները բարձր չեն,  բայց այսօր առավել կարեւորվում է քաղաքական գործընկերությունը։

44օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հարաբերությունների կարգավորման և կոմունիկացիաների ապաշրջափակման համար։ Սակայն որքանո՞վ կհաջողվի հարաբերություններ հաստատել  Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող պետության հետ։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» հիմնադրամի վերջին հետազոտության համաձայն՝    հարցված հայաստանցիների 76%-ը  կարծիք է  հայտնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար մոտ ապագայում սպառանալիք են։ Պատահական չէ նման տեսակետը, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է ժամանակ առ ժամանակ  կրակ բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ