Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց

Սպորտ
6144ff1f52de302cbea6999883207d9b

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի սուպերմրցաշարի 4-րդ տուրում պարզապես ջախջախեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմյաշչուն:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը Հին հնդկական պարտիայի սկզբնախաղում չնայած նյութական կորուստ կրեց` թագուհուն փոխանակելով նավակի հետ, սակայն այնպիսի սլացիկ գրոհ կազմակերպեց, որ արդեն 26-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Լեւոն Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ եւ իր միավորների քանակը հասցրեց 2,5-ի: Նա ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, որն այս տուրում պարտության մատնեց չինացի Վան Հաոյին եւ վաստակեց 3 միավոր: