A
A
«Միկան» հաղթեց «Բունյոդկորին»
Երեւանի «Միկան» հաղթահարեց ֆուտբոլի 2011 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության խմբային փուլը եւ մտավ 1/4 եզրափակիչ:
2-րդ խմբի 3-րդ տուրում մեր թիմը հաղթեց Ուզբեկստանի «Բունյոդկորին»` 2:1, իսկ Լատվիայի «Սկոնտոն» 3:0 հաշվով ջախջախեց ղազախական «Տոբոլին»: Այդպիսով, «Միկան» վաստակած միավորներով հավասարվեց «Տոբոլին», սակայն խփած եւ բաց թողած գոլերով գրավեց 2-րդ տեղը եւ մտավ փլեյ-օֆֆ:
Խ Գ Մ
1. «Սկոնտո» 3 6-1 7
2. «Միկան» 3 4-4 4
3. «Տոբոլ» 3 4-6 4
4. «Բունյոդկոր» 3 3-5 1
Այս փուլում մեր թիմը կհանդիպի 1-ին խմբի հաղթող Բաքվի «Ինտերի» հետ: