Հովհաննես Գոհարյանը նոր թիմ է փնտրում
Բելառուսական ԲԱՏԷ-ն հրաժարվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանի ծառայություններից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Հովհաննես Գոհարյանը երեկ չի մասնակցել թիմի առաջին մարզմանը: Ակումբի ղեկավարությունն ու հայ հարձակվողը երկկողմանի համաձայնության են եկել եւ չեղյալ համարել պայմանագիրը:
Հովհաննես Գոհարյանը անցած տարվա հունիսից հետո վարձավճարով հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», սակայն դրա ժամկետն ավարտվելուց հետո վերադարձել էր հարազատ ակումբ:
Զարմանալին այն է, որ ԲԱՏԷ-ի ղեկավարները մեր ֆուտբոլիստի ծառայություններից հրաժարվել են ձմեռային արձակուրդների ավարտից հետո, իսկ դա նշանակում է, որ Գոհարյանը նոր թիմ հայթայթելու համար ավելի քիչ ժամանակ կունենա, քան այն դեպքում, եթե այդ մասին նա տեղյակ լիներ անցած տարվա վերջին: