Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը` հարձակվող

Սպորտ
86c907137c8f96da8a355835a44fe95c

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի` Դոնեցկի «Շախտյորի» կազմում, այսօր մեկնեց Միացյալ Արաբական Էմիրություններ, որտեղ կմասնակցի Dubai Cup միջազգային ավանդական մրցաշարին: Ի դեպ, հանքափորների գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեր խաղացողին առաջին անգամ հայտավորել է որպես մաքուր հարձակվող:

Հունվարի 20-ին «Շախտյորը» հանդիպելու է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի», իսկ 22-ին` Սլովակիայի «Ժիլինայի» հետ: Մյուս խմբում հանդես են գալիս Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը», Չեխիայի «Սպարտան» եւ Իրանի «Պերսեպոլիսը»: Խմբերի հաղթողները եզրափակիչում կխաղարկեն գլխավոր մրցանակը: