A
A
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եռօրյա այցը Սյունիք ավարտել է Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցն ավարտել է Դավիթ Բեկ գյուղում: Այստեղ վարչապետի տիկնոջը դիմավորել են բնավակայրի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանն ու նրա կինը: Աննա Հակոբյանը այցելել է գյուղի մանկական զարգացման կենտրոն, շրջել է կենտրոնում և ծանոթացել առկա հնարավորություններին, զրուցել բնակիչների և երեխաների հետ: Սահմանամերձ Դավիթ Բեկի զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և USAID-ի գործակցության արդյունքում: Այն համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, հագեցած է նորագույն սարքավորումներով: