Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Միակ զսպող հանգամանքը ճանապարհը չկառուցելու փաստն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Մեր քաղաքացիները, որ 4 տարի սպասում էին, թե Նիկոլ Փաշինյանը թալանածը, գողացվածը կվերադարձնի, բայց նա միայն Մոնումենտում գտնվող Հովիկ Աբրահամյանի դղյակը, որը չգիտեմ, թալանված է, թե ոչ, ոնց որ ժողովրդին չվերադարձրեց, իր օլիգարխներից մեկին վերադարձրեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագման գույքի վերադարձման վերաբերյալ գործընթացներին։

Պատգամավորը նաև հավելեց, թե Հ․Աբրահամյանի առանձնատունը գնող գործարար Նարեկ Նալբանդյանը արտոնյալ պայմաններով գնեց նաև Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Անդրադառնալով արդեն Արցախի հակամարտությանը՝ ասաց, թե Բերձորը, Աղավնոն և Սուսը մինչև հիմա չեն հանձնվել այն պատճառով, որ հայկական կողմը դեռ նոր ճանապարհը չի կառուցել, նա նշեց․ «Հայկական կողմը պիտի բարձրացնի Հադրութի, Շուշիի, Մարտունու օկուպացիայի հարցը, ես չեմ զարմանա, որ դրա մասին չեն էլ բանակցում։ Նիկոլ Փաշինյանը դա գրեց իր նախընտրական ծրագրում ու մոռացավ այդ մասին»,- հավելեց Հ․Մամիջանյանը։

Մանրամասները՝  տեսանյութում