Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայտարարագրման և բարեվարքության էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ աշխատանքային քննարկում (տեսանյութ)

Հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

ԿԿՀ նախագահը խոսեց կոռուպցիայի կանխարգելման համատեքստում եկամուտների հայտարարագրման անհրաժեշտության և ըստ այդմ էլեկտրոնային նոր համակարգի ներդրման անհրաժեշտության մասին։

Քննարկմանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները 5-ական րոպեով ներկայացրեցին իրենց տեսլականները, որպեսզի իրավական ներկայացուցիչները ներկայացված առաջարկներին տան իրավական ձևակերպումներ։

Բարձր տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ իր խոսքում նշեց, որ սա պետական ծառայության թվայնացման կարևոր գործառույթներից է։ Նախարարն անդրադարձավ հայտարարագրման գործընթացում առկա խնդիրներին և նշեց, որ ԲՏԱ նախարարությունը համակարգի ներդրման ծրագիրն իրականացնող մարմիններից մեկն է, և աշխատում են Կենտրոնական բանկի հետ։

«Կայքի կառուցվածքի ստանդարտները մշակել է ԲՏԱ նախարարությունը, և մենք հույս ունենք, որ հանձնաժողովը «Սիներջի» ընկերության հետ համատեղ արդյունավետ աշխատանք կիրականացնի»,-ասաց Դավիթ Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում