Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Գերմանիան և Ֆրանսիան խանդավառված չեն ԵՄ-ում Ուկրաինայի պես անդամ ունենալ. Անի Եղիազարյան (տեսանյութ)

«Հնարավոր է, որ սա արևմուտքի կողմից փոքրիկ պատիժ լինի Վրաստանին, առաջիկա 6 ամիսը լրանալուն պես նորից կքննարկվի Վրաստանին ԵՄ թեկնածուական կարգավիճակը»,-այս մասին նշեց եվրոպագետ Անի Եղիազարյանը։

Ըստ նրա, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում Եվրամիությունը կայացրեց քաղաքական որոշում․ «Թեկնածուի կարգավիճակի հետ միասին նրանք ստացան նաև բարեփոխումների փաթեթներ, այսպես ասած՝ տնային առաջադրանք, որին միտված պետք է լինի նրանց հետագա գործողությունները»։

Անի Եղիազարյանը նշում է, որ Ուկրաինայի և Մոլդովայի անդամության պարագայում պետք է անպայման հաշվի առնել, որ այն կախված է լինելու Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումներից․ 

«Մենք գիտենք, որ շատ խանդավառված չեն Գերմանիան և Ֆրանսիան, նման խոշոր անդամ ունենալու Եվրոպական Միությունում, որովհետև շատ լավ գիտակցում են, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներով բանակով երկիր է գալու ԵՄ»։

Մանրամասները՝ տեսանյութում։