Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վաղվանից հանում ենք վրանները, բայց շարունակում ենք պայքարը՝ վերափոխելով շարժման կառուցվածքը. Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը խոսելով պայքարի ձեռքբերումների մասին նշեց, որ շարժումը կանխեց նոր կապիտուլյացիայի ստորագրումը։

Խոսելով պայքարը շարունակելու մասին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդուհանդերձ իրենք չունեն հայ սպանելու վճռականություն և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են, բայց անարյուն։

Շարժումը շարունակելու համատեքստում Սաղաթելյանն ասաց, որ կանգնած են մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձավ շարժման բացթողումների մասին և հայտարարեց, որ դիմադրության շարժման ղեկավարները, որոշել են վերափոխել շարժման կառուցվածքը և շարունակել պայքարը։

«Առաջարկում ենք վաղվանից հանել մեր վրանները»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և հավելեց, որ առաջիկայում հնարավոր են նոր զարգացումներ, որին պետք է պատրաստ լինի շարժումը, որպեսզի կրկին վերադառնա 24/7 ձևաչափին։

«Նիկոլի հեռացման գործընթացը մեր գլխավոր օրակարգն է և չհաջողելու տարբերակ չունենք»,- հավաստիացրեց Իշխան Սաղաթելյանը և նշեց, որ շարժման ելքի համար քաղաքական և անձնական պատասխանատվություն ունեն անձամբ ինքն ու իր ընկերները։

Մանրամասները՝ տեսանյութում։