Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոթանջյան
A A
Մշակույթ Հասարակություն

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը (տեսանյութ)

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը՝ հայտնում է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջը։

Ծնվել է Թբիլիսիում 1942 թվականին։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝ որոնցից ամենահայտնիներն են «Քաոս», 1968, «Ադամանդե ձեռքը» - ռեստորանի այցելու 1972, «Տղամարդիկ» - Լևոն 1974 - Մաքսանենգություն - մաքսանենգ «Չեռնյավի» 1974 - Բաղդասարը բաժանվում է կնոջից - Օգսեն,1986 - «Օտար խաղեր» - «Գոլուբչիկ», 1991 - Ձայն բարբառո,1992 - Երեք սրտեր, 1992 - Երեք սրտեր - սենյոր Ալվարես Տորես, 1992 - Սանշայն Մենորի սպանություն - Ռոբերտ Հաստինգս 1993 - Երեք սրտեր 2 - սենյոր Ալվարես Տորես 1994 - Զվարճալի ուղևորություն, 1994 - «Ծովահենների թագավորությունը», 1997, 2006 - «Մեր բակը» 1977 - Հավերժության նշան - դրվագ, 1997 - «Կոմսուհի դը Մոնսորո» - հերցոգ Մայենացի, 1997-2003 - Ռոքսոլանա - Պարգալի Իբրահիմ փաշա, 1998 - Կախարդուհու յոթերորդ մատանին - Բոսարգուն, 2003 - Ռոքսոլանա և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։

2008 թվականից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է։ 2009 թվականին ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան։ 2016 թվականից Երևանի պատվավոր քաղաքացի։ 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է ստացել։

Ստորեւ՝ «Ա1+»-ի արխիվային տեսանյութերը՝ սիրված ու ճանաչված դերասանի մասին: