Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ժողովուրդը նախազգուշացված է, մնացածն էլ կբանակցեն փակ ռեժիմով՝ շահագրգիռ կողմերի հետ․ Արման Մելիքյան (տեսանյութ)

«Ես կարծում եմ, Ադրբեջանը կցանկանա լրացուցիչ մեկ այլ ճանապարհ ունենալ, որը գուցե կապի Նախիջևանը, Շուշին Բաքվին։ Եվ գուցե այդ ճանապարհն ինչ-որ տեղ անցնի Սյունիքով։ Իսկ դա խնդիր է, որը լուրջ ծանրութեթև անելու հիմքեր է տալիս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Ա․Մելիքյանը գտնում է, որ, ամեն դեպքում, այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհի կառուցմանը, որի արդյունքում, 2020թ․նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, Լաչինի միջանցքի հետ միասին Աղավնոն էլ կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո, ասում է, եթե այդ գյուղից հայ բնակչությունը հեռանա, այնտեղ անմիջապես կհայտնվեն ադրբեջանցիներ։ «Միգուցե նաև Աղավնոն վերածվի ռազմական արգելափակոցի»,- հավելում է նա։

Անդրադառնոլով Լավրովի այն հայտարարությանը, հետո նաև դրա սրբագրմանը, թե Փառուխի հարցը կլուծվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանագծման և սահմանազատման արդյունքում՝ Ա․Մելիքյանն ասում է, թե ՌԴ արտգործնախարարի խոսքերը ցույց են տալիս, որ ռուսական կողմը Փառուխի միջադեպը փակված է համարում և դրան վերադառնալու իմաստը չի տեսնում։ «Կպահպանվի այս իրավիճակը, և ռուսներն այն փոխելու քայլեր չեն անի։ Եթե վաղն էլ ինչ-որ բան անցնի Ադրբեջանին, այդպես էլ կմնա։ ՌԴ արտգործնախարարը գալիս է Երևան և Երևանում այդ հարցը փակում են»,- ասում է Ա․Մելիքյանը։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ակնկալում էր կարգավիճակի նշաձողի իջեցում, ասում է․ «Ժողովուրդը նախազգուշացված է, մնացածն էլ կբանակցեն փակ ռեժիմով՝ շահագրգիռ կողմերի հետ»։

 

Մանրամասները՝   տեսանյութում։