Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Անակնկալ նվեր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթով (տեսանյութ)

Հայաստան այցելած անվանի երաժիշտներին որպես կանոն հարց են տալիս, թե արդյո՞ք գիտեն Արամ Խաչատրյանի մասին, արդյո՞ք կատարել են նրա գործերից, և իհարկե, հիմնականում լսում դրական պատասխան։ Լսում ու հպարտանում։ Այսօր մեր անվանի կոմպոզիտորի ծննդյան օրն է և ինչպես միշտ, Արամ  Խաչատրյանի տուն-թանգարանը տարբեր միջոցառումներ էր այս առիթով կազմակերպել։

Միջոցառումների շարքում էր նաև թանգարանի և «Արմենիա Վայն» ընկերության Գինու թանգարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և խաչատրյանական թեմայով արտադրված «Գայանե» գինու համտեսումը։

Արդեն 18 տարի շարունակ, հունիսի 6-ին կայանում է Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթը անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ։

Այսօր կոմպոզիտորի տուն-թանգարանում կայացավ նաև միջազգային մրցույթի կազմակերպիչների, ժյուրիի անդամների ու պատվավոր հյուրերի հանդիպումը լրագրողների հետ։

Հանդիպման ավարտից հետո մրցույթի մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանություն էր, իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մրցույթի հանդիսավոր բացումը։