Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանը

Սպորտ
1433bdb2c3085a710e9224c742555c31

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 50-ամյակին նվիրված մրցաշարը:

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, վերջին` 11-րդ տուրում հաղթելով Տիգրան Պողոսյանին, վաստակեց 9,5 միավոր եւ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրանից կես միավոր ետ մնաց գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, մեկ` Գաբրիել Սարգսյանը:

Մրցաշարի մրցանակակիրները պարգեւատրվեցին գավաթներով, հուշամեդալներով եւ պատվոգրերով, իսկ 1-7-րդ տեղերը գրաված շախմատիստները դրամական պարգեւատրումներ ստացան (1-ին տեղը` 500 հազար դրամ, 2-րդ` 350 հազար, 3-րդ` 200 հազար):

Կանանցից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, ով պարգեւատրվեց 200 հազար դրամով: Երկրորդ-երրորդ տեղերը գրավեցին Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը: Խրախուսվեցին նաեւ վետերան երեք լավագույն շախմատիտները: