«Ռոման» առաջարկ է արել Շեյ Գիվենին
Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնիին ուրախացրել է այն լուրը, որ իտալական «Ռոման» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել իր թիմի դարպասապահ Շեյ Գիվենին:
Բանն այն է, որ 34-ամյա դարպասապահը վերջին ժամանակներին ընդհանրապես չի ընդգրկվում իր թիմի` «Մանչեսթր Սիթիի» հիմնական կազմում, որի պատճառով կորցրել է մարզավիճակը:
Հարկ է նշել, որ Շեյ Գիվենի ծառայությամբ հատաքրքրված են նաեւ անգլիական «Ֆուլհեմը», «Մանչեսթր Յունայթեդը» եւ շոտլանդական «Սելթիկը»: Ի դեպ, իտալական ակումբը անցած ամռանը առաջարկով դիմել էր իռլանդացի դարպասապահին, սակայն ակումբները համաձայնության չէին եկել փոխհատուցման հարցում (անգլիացիները պահանջել էին 2 մլն ֆունտ ստեռլինգ):
Ջիովանի Տրապատոնին հույս ունի, որ Գիվենը կտեղափոխվի «Ռոմա» եւ ինքը լավ հնարավորություն կստանա հետեւելու նրա ելույթներին (իտալացի մասնագետը տարվա մեծ մասը անցկացնում է հայրենիքում):
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում հանդես է գալիս այն խմբում, որտեղ ընդգրկված է նաեւ մեր ազգային թիմը: