ՀՖՖ-ն հրապարակեց արդյունքները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց 2010 թվականի հանրապետության լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Ահա այն.
2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ մրցույթի արդյունքները
1 2 3 Մ
1. Կառլեն Մկրտչյան (Փյունիկ) 38 17 1 242
2. Գեւորգ Ղազարյան (Փյունիկ) 19 25 6 176
3. Հրայր Մկոյան (Միկա) 4 9 17 64
4. Մարկոս Պիզելի (Փյունիկ) 1 5 17 37
5. Սարգիս Հովսեփյան (Փյունիկ) 3 3 5 29
6. Դավիթ Մանոյան (Փյունիկ) 1 1 4 12
7. Էդուարդո դոս Սանթոս (Բանանց) 0 2 4 10
8. Հովհաննես Համբարձումյան (Բանանց) 0 1 7 10
9. Էդնեյ դե Օլիվեյրա (Միկա) 0 2 0 6
10. Էդգար Մանուչարյան (Փյունիկ) 0 1 2 5
11. Վալտեր Պողոսյան (Բանանց) 0 0 3 3
Հավելենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա» և «Շիրակ» ակումբների նախագահները, այդ թիմերի գլխավոր մարզիչները եւ ավագները, ՀՖՖ գործկոմի անդամները, Հայաստանի բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները (մրցավարները չեն մասնակցել, քանի որ որ որակազրկվել են ՀՖՖ-ի կողմից):
Ձեզ ենք ներկայացնում նաեւ 2010 թ. Հայաստանի լավագույն մարզիչ մրցույթի արդյունքները.
1 2 3 Մ
1. Վարդան Մինասյան (Փյունիկ, Ազգային հավաք.) 61 1 0 308
2. Արմեն Գյուլբուդաղյանց (Իմպուլս) 0 27 17 98
3. Սեւադա Արզումանյան (Ուլիս) 1 13 27 71
4. Ստեւիցա Կուզմանոսկի (Բանանց) 1 15 9 59
5. Արմեն Շահգելդյան (Միկա) 0 6 10 28
6. Ֆլեմինգ Սերիցլեւ (երիտ.հավաք.) 3 1 0 18
7. Վարդան Բիչախչյան (Շիրակ) 0 1 1 4
8. Սամվել Դարբինյան (Կիլիկիա) 0 1 0 3
9. Աբրահամ Խաշմանյան (Կիլիկիա) 0 1 0 3
10. Ալբերտ Սարգսյան (Գանձասար) 0 0 2 2
Այս ցուցակում ուշագրավն այն է, որ հարցման մասնակիցները հիշատակել են անգամ առաջնության ընդգծված ետնապահների գլխավոր մարզիչների անունները: