Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմերը սկսեցին պատրաստվել

Սպորտ
52d35ec1d7a7a60b385e53ea18dcfa4c

Հայաստանի ֆուտբոլի 2010 թ առաջնության մրցանակակիրներն արդեն սկսել են նախապատրաստվել մրցաշրջան-2011-ին:

«Ա1+»-ի մարզական թղթակցին հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ թիմը երկու օրը մեկ անգամ մարզումներ է անցկացնում ֆուտբոլի ակադեմիայի վարժասարքերի դահլիճում, իսկ դեկտեմբերի 27-ից թիմը կանցնի ամենօրյա գրաֆիկի: Հունվարին «Փյունիկը» նախատեսել է ուսումնամարզական հավաք Սոչիում, փետրվարին` Կիպրոսում: Երրորդ արտասահմանյան ուսհավաքի վայրը դեռ չի որոշվել:

Հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» երեկվանից նույնպես սկսել է մարզվել, սակայն թեթեւ ռեժիմով, ընդ որում դրան մասնակցում են միայն տեղացի ֆուտբոլիստները: Ակումբի ղեկավարությունը նախատեսել է երկու ուսումնամարզական հավաք: Հունվարի 16-30-ը «Բանանցը» հավաք կանցկացնի Անթալիայում, ընդ որում` Դոնեցկի «Մետալուրգի» հետ համատեղ, իսկ փետրվարի 10-ից թիմը կմեկնի Կիպրոս` երկշաբաթյա հավաքի։

Հայաստանի բրոնզե մեդալակիր «Ուլիսը» նոր մրցաշրջանին սկսել է պատրաստվել արդեն դեկտեմբերի 15-ից: Թիմն այժմ մարզումներ է անցկացնում ֆուտբոլի ակադեմիայում: Դեկտեմբերի 30-ին «Ուլիսը» առաջին ստուգողական խաղը կանցկացնի նոր մրցաշրջանից առաջ. թիմը Ձորաղբյուրում կհանդիպի Երեւանի «Արարատի» հետ: Ինչպես տեղեկացրեց թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը, գալիք հունվարին իրենք հավաք կանցկացնեն Հայաստանում, իսկ փետրվարին` արտասահմանում (ակումբի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել երկրի հարցում):