Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-irlandia
A A
Սպորտ

Հայաստան - Իռլանդիա խաղը կսպասարկեն ռումինացի մրցավարներ

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի Բ գոտու 1-ին խմբի անդրանիկ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղի գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն։ Նրա օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը և Միրչա Միհաիլ Գրիգորիուն, 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (բոլորն էլ՝ Ռումինիա)։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը (Ղազախստան)։