Եթե իմ երեխային այդ ձևով օգտագործեին՝ դատի կտայի․ Պապոյանը՝ երեխաների երթի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այստեղ ինչ ունի անելու պետությունը և ՄԻՊ գրասենյակը՝ հիշեցնելով օրեր առաջվա մի դեպք, երբ մանկապարտեզի երեխաներին կազմակերպված հանել էին երթի և նրանք ատելության խոսք էին տարածում՝ բնականաբար չգիտակցելով և չհասկանալով իրենց ասածը։
Իշխանական պատգամավորն ասաց, որ եթե իր երեխային այդ կերպ օգտագործեին, ինքը դատի կտար նրանց։
«Մենք իրականացնում ենք մամուլի և սոցիալական կայքերի մշտադիտարկում և ձեր կողմից նշված դեպքը մենք տեսել էինք։ Եվ ասեմ, որ այդ օրվա կամ հաջորդ օրվա հայտարարությամբ անդրադարձել էինք երևույթին»,- ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ երեխաները դարձել էին ատելության խոսքի առարկա։
Ըստ ՄԻՊ-ի՝ օրենքով երեխաների համար պատասխանատու անձինք պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով և նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված են երեխաների իրավունքները։
Քրիստիննե Գրիգորյանը նշում է նաև, որ յուրաքանչյուր ծնող ինքը կարող է ձեռնարկել միջոցներ, իսկ պետության մասով ՄԻՊ-ը գտնում է, որ իրազեկման կարիք կա կրթօջախներում իրավունքների վերաբերյալ և այն պետք է հասցնել նաև ծնողներին, քանի որ ծնողավարությունը շատ կարևոր առաքելություն է։
Մնարամասները՝ տեսանյութում։