Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատրաստ եմ հաղթահարելու բոլոր դժվարությունները»

Սպորտ
6dcf9ac32a39f31a01d1045f78bf6576

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

«Անչափ ուրախ եմ նման պատվին արժանանալու համար: Գալիք տարի ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ինձ ձայն տվողների սպասելիքները: Անկեղծ ասաց մի փոքր անակնկալի եկա, երբ կարդացին իմ անունը, որովհետեւ մնացած 10 թեկնածուները նույնպես արժանի էին ճանաչվելու լավագույն» - մրցանակաբաշխության ավարտից հետո «Ա1+»-ի մարզական թղթակցին խոստովանեց ֆուտբոլիստը:

Այժմ լուրեր են պտտվում, որ Կառլեն Մկրտչյանը շուտով կտեղափոխվի արտասահմանյան որեւէ թիմ: Այդ կապակցությամբ նա ասաց, որ դեռ կոնկրետ ոչինչ չի կարող ասել: «Փյունիկի» ղեկավարությունը այժմ բանակցություններ է վարում մի քանի ակումբների հետ, սակայն ամեն ինչ կպարզվի միայն հունվարին, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը»:

Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստը իրեն բոլորից հոգեհարազատ է համարում Անգլիայի առաջնությունը, սակայն նա կարծում է, որ սկզբում հարկավոր է տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ մշտապես խաղալու հնարավորություն ունենա. «Ինչ խոսք, նոր թիմում հարմարվելու համար ժամանակ է պահանջվում, սակայն ես լիովին պատրաստ եմ հաղթահարելու բոլոր դժվարությունները»: