Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քո ներկայությունն այստեղ՝ անլրջություն է ավագանու ինստիտուտի հանդեպ․ Անի Խաչատրյան (տեսանյութ)

Բոլորս գիտենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը կայծակնային արագությամբ փոխվում է։ Արդեն հասել ենք երկրորդ հարյուրյակին և երկրորդ հարյուրյակից պատահական սկզբունքով այս դահլիճում մի ավագանու անդամ ունենք ընկած, որը փորձել է ֆեյսբուքյան հարթակում ինքնահաստատվել ու խոսել այս դահլիճում տիրող մթնոլորտից դուրս միջանցքներում լավ հարաբերություններ ունենալու մասին և դա որակել ավագանու ինստիտուտի հանդեպ անլրջություն։

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Նաիրի Փեթակչյանին։

«Ավագանու ինստիտուտի հանդեպ անլրջությունը հենց քո էս դահլիճում ներկա գտնվելն է։ Ասեմ մարդկային հարաբերությունները չճանաչող մարդկանց աշխատանքից դուրս ես չեմ փորձի մարդկային և  աշխատանքային հարաբերությունների տարբերությունները բացատրել, որովհետև անիմաստ է իրենց ընկալումները»,- հայտարարեց ԱՆի Խաչատրյանը՝ նշելով, որ հասկանում է իրենց՝ միջանցքներում «հա-հա հի-հի»-ներից այդքան վրդովմունքը, որովհետև ըստ ավագանու անդամի՝ սեփական թիմի 80 տոկոսը չի ճանաչում, այն 20 տոկոսն էլ ճանաչելուց մի կերպ է բարևում։

«Համբերություն եմ մաղթում, Նաիրի Փեթակչյան»,- ասաց Անի Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։