Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ստեփանակերտում բացվել է Անդրեյ Սախարովի արձանը (տեսանյութ)

Հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկու նախաձեռնությամբ և ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ քաղաքական և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի ծննդյան 101-ամյակի առթիվ նրա անունը կրող Ստեփանակերտի համար 8 հիմնական դպրոցի բակում տեղադրվել է ականավոր գիտնական-իրավապաշտպանի արձանը: Պաշտոնական բացմանը ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, հյուրեր ՌԴ-ից:

Տեսանյութը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության