Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դպրոցներն ու բուհերը՝ փորձադա՞շտ. կրթական բարեփոխումները հարցեր են առաջացնում (տեսանյութ)

«Region 5+»-ի առանցքում ոլորտի խնդիրներն են:
⭕️ Ի՞նչ փոխվեց կրթական համակարգում 2018-ից հետո. բուհերում եւ դպրոցներում ՀՀԿ-ականներին փոխարինելու եկան ՔՊ-ականները:
⭕️ Չպետք է լինեն էլիտար դպրոցներ եւ դպրոցներ, որտեղ զուգարան չկա. անհավասարությունը կրթական համակարգում ակնհայտ է: Խտրական մոտեցումը հարկավոր է վերացնել:
⭕️ Վերադառնա՞լ 10-ամյա կրթությանը, թե՞ ոչ: Խնդիրները ոլորտում շատ են եւ շաղկապված: Դժվար է ասել՝ դրանք դպրոցից բուհ են ձգվում, թե՞ հակառակը:
⭕️ Հանրակրթական դպրոցները պատրա՞ստ են համընդհանուր ներառական կրթություն իրականացնելուն: Ինչպիսի՞ն է ներառական կրթական միջավայրը հաստատություններում:
⭕️ Ի՞նչ փուլում է դպրոցաշինությունը: Անդրադարձ Սյունիքից. կան դպրոցներ, որոնք կրթական գործընթացը շարունակում են իրականացնել անմխիթար պայմաններում:
⭕️ Նախանձելի դպրոց Արմավիրում, որտեղ երեխաները կրթության հետ միասին կարեւոր հմտություններ են ձեռք բերում: Անդրադարձ Գետաշենի Ագրո դպրոցին: