Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Օտարերկրյա դեսպաններն էլ են այստեղ ոտնձգության ենթարկվում՝ գոնե վերբալ»․ Կարեն Անդրեասյան (տեսանյութ)

Քայլելով նախարարությունից եկա այս ֆորումին։ Դրսում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույց էր անում։ Նրանք սուլում էին իմ հետևից։ Նրանք հնչեցնում էին քննադատություններ և նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ»․  ժողովրդավարության ֆորումի ժամանակ,  որին ներկա էին ԵՄ պաշտոնյաներ, ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ ի պատասխան դրա ժպտացել է ակցիայի մասնակիցներին, մաղթելով նրանց առողջություն և բարօրություն։ 

«Կարծում եմ, որ որպես կառավարություն այսօր էլ , երեկ էլ և վաղն էլ մենք հենց այս եղանակով փորձելու ենք ժողովրդավարությունը դարձնել իրական Հայաստանում»։