Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20220520-081328_Chrome
A A
Հասարակություն

Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է (տեսանյութ)

Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

ԱԻՆ