Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հաշվի առնելով հոկտեմբերի 27-ը կազմակերպածի կուսակցական պատկանելությունը՝ ոչինչ չի կարելի բացառել․ Վ․ Ալեքսանյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրները բարձրաձայնելով նպատակ է ունեցել, որպեսզի խնդիրները լսելի դառնան ՀԱՊԿ առաջնորդների համար, քննարկվեն և վերացվեն»,-այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, անդրադառնալով ՀԱՊԿ երկրների առաջնորդների նիստին, որտեղ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ՀԱՊԿ երկրների քվեարկության և Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու խնդրին։

Ըստ պատգամավորի, այժմ Հայաստանում իրավիճակը անկայուն չէ և ընդդիմությունը ձախողել է իր առջև դրված նպատակը․ 

«Երեկ առավոտյան դուրս էր եկել 730 մարդ, այսօր թիվը պակասել է 200ով կամ 150ով ու դրա մեջ չկա ինչ-որ լուրջ բան»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է նոր հոկտեմբերի 27, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ 

«Հաշվի առնելով հոկտեմբերի 27-ը կազմակերպածի կուսակցական պատկանելությունը, ոչինչ չի կարելի բացառել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։