«Դիտավորյալ խեղդում էին»․ Աշոտյանը՝ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն ազատության մեջ է։ Այս մասին նա տեղեկացրել է լայվի միջոցով և նշել, որ այսօրվա բռնությունների պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է։
«Այդ մարդիկ պատասխան են տալու ժողովրդի և օրենքի առջև։ Բիրտ ուժը, որը կիրառվել է ցուցարարների նկատմամբ, ապարդյուն է, որովհետև բոլորի ոգին բարձր, պայքարի տրամադրված են»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ոստիկանությունը իր հետ եղած ցույցի մասնակիցներին չթողեցին անգամ ցեղասպանության և հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դնել։
Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ որոշ կարմիր բերետավորների արարքը հանգեցրել է տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների։
ՀՀԿ փոխնախագահը վստահեցնում է, որ իրենց ոչինչ չի կարող կանգնեցնել և շնորհակալություն հայտնեց բորորին, ովքեր միացել են պայքարին և իր զորակցություն հայտնեց բերման ենթարկվածներին ու վնասվածք ստացած քաղաքացիներին։
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, թե ինչպես էին կարմիր բերետավորները խեղդում իրեն այն պարագայում, երբ ահազանգել էր, որ չի կարելի կախվել պարանոցից, բայց միևնույն է նրանք ըստ ՀՀԿ փոխնախագահի, խոսքով դիտավորյալ շարունակում էին։
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ինքը Ֆրանսիայի հրապարակում է և ևս մեկ անգամ շեշտեց, որ այսօր ոստիկանության կիրառած ուժն անհամաչափ է և տեղից շարժվելու ժամանակն է։
Մանրամասները՝ տեսանյութում։