Բացել լրահոսը Փակել լրահոսը
600_jenshina-voditel
A A
Հասարակություն

31-ամյա ոչ սթափ կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, հայհոյել է, մաստակը թքել նրանց վրա

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսսան» մանկիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, կասկած է առաջացել, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Լուսինե Վ.-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ:

Երբ  պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից, նա սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց:

Պարեկներն, ըստ սկզբնաղբյուր կայքի, փորձել են հանդարտեցնել Լուսինե Վ.-ին,  սակայն  վերջինս շարունակել է հայհոյել, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ է հասցրել պարեկներին, ապա մաստակը թքել նրանց վրա:

Պարեկները ստիպված ոչ սափ վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատերելու  համար նյութեր են  նախապատրաստվել:

Լուսինե Վ.-ն ձերբակալվել է: