Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avinyan
A A
Քաղաքականություն

Ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր կառավարման համակարգ․ Ավինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։ Բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել ենք 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը` իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա հավելել է 

«Ուզում եմ առանձնահատուկ գնահատել փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանի դերը և անդուլ ջանքերը այս ռազմավարության ստեղծման ու ընդունման գործում։

Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։

Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով` Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով»։