Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Արցունքներ դրախտում» վեպի շնորհանդես․ գրողը հայ չէ, բայց հայերի մասին է

Այսօր տեղի ունեցավ դաղստանցի գրող Գամիդ Ամիրովի՝ «Արցունքներ դրախտում» վեպի շնորհանդեսը։  Սա ստեղծագործություն է, որը գրվել է հայերի մասին, բայց ոչ հայի կողմից։

Գրքի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, մարդկային հարաբերություններ, բայց նաև պատերազմի դաժան իրականությունը, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

Հեղինակը լավ ուսումնասիրել է հայկական աշխարհը ու կարողացել այդ ամենը ճիշտ փոխանցել ընթերցողին։

Գրքում պատմվում է նաև Մոսկվայում բնակվող 4 ընկերների մասին, որոնցից 2ը հայ են, մեկը վրացի, իսկ մյուսը ադրբեջանցի։

«Արցունքներ դրախտում» գիրքը հրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը։