Գեղամ Մանուկյանը լրագրողի ձեռքից վերցրեց բարձրախոսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-Կառավարության հարցուպատասխանը բոյկոտելուց հետո ընդդիմության ներկայացուցիչներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում, երբ լրագրողը պարզաբանում խնդրեց, թե ինչ են իրենք առաջարկում, ընդդիմադիր պատգամավորը ուղղիղ պատասխան այդպես էլ չտվեց։ Երբ լրագրողը անընդհատ, անհերթ կրկնում էր նույն հարցը, Գեղամ Մանուկյանը մի քանի անգամ « կոլեգա, կոլեգա» կանչեց, ապա լրագրողի ձեռքից վերցրեց բարձրախոսը և հորդորեց պահպանել էթիկայի նորմերը։
Լրագրողները Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտում ուներ անելու՝ ինչու՞ չմնացիք և լսեիք այդ բացահայտումը։ Ընդդիմադիր պատգամավորը նկատել տվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Էնքան է բացահայտել, Նույն բացահայտումներ նույն ստերի շարքից է»։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք չէին եկել լսելու Նիկոլ Փաշինյանի թեզերը, այլ եկել էին իրենք հայտարարությունն անելու։
Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, բայց ընդդիմության ներկայացուցիչները չէին մասնակցում նիստերին։ Միայն այսօր՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ներկայացան խորհրդարան։
Մանրամասները՝ տեսանյութում։