Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանակցելու միայն մեկ օրակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Մինչև այս պահը քաղաքում տեղի են ունենում տարբեր՝ մեծ ու փոքր խմբերով երթեր, անհնազանդության բողոքի ակցիաներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այս ամենի ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիների ինքնակազմակերպված, առանց քաղաքական ուժերի կազմակերպման խմբերի ձևավորումն է։

«Մինչև այս պահը Գեղարքունիքում փակ է  Սևան- Վարդենիս միջպետական ճանապարհը, Կոտայքում՝ Հրազդան, Արմավիրում՝ Էջմիածին, Արարատի մարզի երկու հատվածներում փակ են ճանապարհներ, Շիրակում՝ Գյումրի, Լոռիում՝ Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքների ճանապարհները։ Փակ են նաև Աշտարակ, Ապարան քաղաքների միջպետական ճանապարհները և մեր քաղաքացիները դուրս են եկել պայքարի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել։

Նրա խոսքով՝ հատուկ աչքի են ընկնում սև բերետները, որոնք ըստ պատգամավորի ակնհայտ ուղղորդվում են օլիգարխներից մեկի կողմից, բայց Իշխան Սաղաթելյանը հավաստիացրեց, որ դա չի խանգարելու իրենց պայքարին։

«Մենք այսօր եղանք ԵՊՀ-ում և 90 տոկոսով համալսարանում դասադուլ է։ Ինչքան էլ իրենք ասեն դասադուլ չկա, բայց գնացինք մեր աչքով տեսանք՝ 10-ից ավելի լսարան ենք մտել՝ միայն մեկ լսարանում մարդ կար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքելով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, թե բանակցելու տեղը ԱԺ-Ն է և իշխանությունը պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ բանակցելու միայն մեկ օրակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։