Էս մարդիկ մեր հակառակորդ երկրի հետ ուղիղ կապի մեջ են. Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Էս խմբակը, որը 2018-ին մերժվեց, ուզում է վերադառնալ իշխանության, բայց իրենք չեն կարող իշխանության վերադառնալ ժողովրդի քվեով, հետևաբար փորձում են այլ ճանապարհներով հասնել իշխանության»,-այս մասին նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին և ակցիաներին։
Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական ընդդիմությունը չի ստանում հանրային աջակցություն և որևէ շանս չունի վերադառնալու իշխանության․ «Իրենց այս փողոցային պայքարը դատապարտված է վախճանի»։
Ռուստամ Բաքոյանը նշեց նաև, որ իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ հանրահավաքները կազմակերպվում են արտաքին ուժերի ներգրավվածությամբ․ «Էս մարդիկ մեր հակառակորդ երկրի հետ ուղիղ կապի մեջ են»։
Մանրամասները տեսանյութում։