Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ քաղաքացին արդեն կայացրել է իր որոշումը․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)

«Կարծում եմ, որ չի կարող լինել հանրային աջակցություն շատ պարզ պատճառով, որովհետև մենք այս ամենը տեսել ենք պատերազմից հետո մի քանի ամիս շարունակ և աջակցություն չի ստացել այդ հռետորաբանությունը»․-այս մասին Ազգային Ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկմանը, թե հանրահավաքներն ու ցույցերը հանրային մեծ աջակցություն են ստանում։

Ըստ պատգամավորի՝ ընտրությունները տեղի են ունեցել մի քանի ամիս առաջ և ՀՀ քաղաքացին արդեն կայացրել է իր որոշումը, իսկ իշխանությունը այժմ պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության գործողությունները կատարվեն օրենսդրության շրջանակներում․«Իշխանությունը կարող է առաջարկել ընդդիմության վերադառնալ Ազգային ժողով»։

Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ այս մի քանի օրվա ընթացքում խաթարվել է ազատ տեղաշարժի իրավունքը․ «Ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները միշտ չէ, որ խաղաղ բնույթ են կրում, ցուցարարներից որոշները ակնհայտ խուլիգանական գործելաոճ ունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։