A
A
Քանի անձ է ոստիկանություն բերվել մինչ այս պահը
Աջակցիր «Ա1+»-ինԱռավոտյան ժամը 9։40-ի դրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն բերվել է ակցիայի 125 մասնակից։
Տեղեկությունը «Ա1+»-ին հայտնեց ՀՀ ԿԱ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։