Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու հարցով ՍԴ-ն որոշում կայացրեց

2022 թվականի ապրիլի 29-ին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշմամբ Ալեն Սիմոնյանը ընտրվել է ԱԺ նախագահ։