Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինեդին Զիդանի 8-րդ բարեգործությունը

Սպորտ
789880e411441263e9f17983d6b1ea1c

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար հերթական բարեգործական խաղն անցկացրեց:

Պիրեյի «Կարաիսկակի» մարզադաշտում նրա կողմից կազմված հավաքականը հանդիպել է հունական «Օլիմպիակոս» թիմի հետ: Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 2:1:

Հանդիպմանը ներկա են եղել մոտ 30 հազար հանդիսականներ: Խաղից ստացված հասույթի մի մասը կուղարկվի Հայիթի, երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին, իսկ մնացածը կտրամադրվի Պիրեի անապահով երեխաներին օգնություն ցույց տվող կազմակերպություններին:

Հավելենք, որ Զինեդին Զիդանն այս տարի արդեն անցկացրել էր նմանատիպ 7 հանդիպում: