Չեմպիոնների մրցավազք
Ֆորմուլա 1 դասի ավտոմեքենաների 2011 թ աշխարհի առաջնությունը հնարավոր է վերածվի իսկական չեմպիոնների մրցավազքի: Դրան կմասնակցեն գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, նախկին չեմպիոններ Միխայել Շումախերը, Ֆերնանդո Ալոնսոն, Ջենսոն Բատոնը եւ Լյուիս Համիլտոնը:
Ինչպես տեղեկացնում են եվրոպական լրատվամիջոցները, «Դուրանգո» թիմի սեփականատեր Ժակ Վիլնյովը, ով ժամանակին հաղթող է ճանաչվել այդ մրցավազքերում, նույնպես մտադիր է շարունակել ելույթները: Աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն, ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը, այժմ բանակցություններ է վարում «Ռենո» թիմի տերերի հետ:
Նշենք, որ վերջին անգամ մեկ մրցավազքին մեծ թվով չեմպիոններ մասնակցել էին հեռավոր 1970 թվականին` 5: Այդ տարվա առաջնությունը հայտնի է նաեւ նրանով, որ չեմպիոնի կոչումը ետմահու նվաճել էր Յոհան Ռիդը, որը ժամանակից շուտ ապահովել էր առաջին տեղը, սակայն սեպտեմբերին Մոնցայի գրան պրիի ժամանակ վթարից մահացել էր: