Արայիկ Հարությունյանն հանդիպել է Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության դատական համակարգի պատասխանատուների հետ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են դատաիրավական ոլորտին, երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
Իր խոսքում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ պետականակերտման գործընթացի ողջ ընթացքում պետական իշխանության բոլոր թևերի և ժողովրդի դիրքորոշումը միշտ համահունչ ու միասնական է եղել՝ երկրի ապագան կերտելու հարցում հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև դատական ոլորտում նախանշված բարեփոխումներին և դատական իշխանության բնականոն գործունեությանն ուղղված ծրագրերին։Հարությունյանի խոսքով՝ վերջերս ավարտին հասցված նոր վարչական համալիրի շենքային պայմանները թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել դատարանների աշխատանքը: