Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրպագուները ընտրեցին Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
014c2efc8a32de42bf2cc49ba4bcc064

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները թիմի 2010 թ լավագույն լեգեոնական են ճանաչել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Ակումբի կայքէջը ամեն տարի կազմակերպում է նմանատիպ հարցում: Այս տարի քվեարկությանը մասնակցած 7436 ֆուտբոլասերների 40,84 տոկոսը իրենց ձայնը տվել են հենց մեր խաղացողին: Երկրորդ տեղում «Շախտյորի» վետերան, սերբ լեգեոնական Դարիո Սրնան է` 22,96 տոկոս: «Բրոնզը» բաժին հասավ բրազիլացի Էդուարդոյին` 12,18:

Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներն այժմ գտնվում են արձակուրդի մեջ, որը կավարտվի եկող տարվա հունվարի 8-ին: Հենրիխ Մխիթարյանը տեղի լրատվամիջոցներով հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է անցկացնելու ձմեռային արձակուրդը. «Նախ կմեկնեմ հարազատ Երեւան, կհանդիպեմ բոլոր հարազատներիս, ապա նոր կորոշեմ, թե որ երկրում կարելի է անցկացնել հանգիստը»:

Հավելենք, որ Դոնեցկի «Շախտյորը» չի մասնակցելու ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը, քանի որ թիմը պատրաստվելու է չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆին: Հունվարին «հանքափոր» ֆուտբոլիստները ուսումնամարզական հավաք են նախատեսել Միացյալ Արաբական Էմիրություններում, իսկ փետրվարին` Իսպանիայում: