Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի մասնիկ Մոնթե (տեսանյութ)

Մշակույթ
a56a1b6930549510219ead36fa04858e

Արցախյան ազատամարտի հրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշ-միջոցառման կազմակերպիչները «Ճանաչենք մեր ազգային հերոսներին» կարգախոսը որդեգրած ուսանողներներն էին:

Նարեկացի արվեստի միության դահլիճում հավաքվել էին ապագա պատմաբանները, բանասերներն ու ծրագրավորողները` դիտելու ռեժիսոր Աշոտ Գևորգյանի «Ցեղին սիրտը» փաստավավերագրական ֆիլմը ու լսելու Մոնթեի զինակից ընկերների հուշերը:

Լսելու, ճանաչելու ու հիշելու Լիբանանում հայկական թաղամասերի ինքնապաշտպանության մասնակից, հայ գաղտնի բանակին անդամագրված զինվորի պատմությունը, որ Արցախում Զորավար Ավո պետք է դառնար, դրսևորվեր հոգեպես և լիովին, ինչպես վայել է հերոսին, ու կնքեր մահկանացուն որպես հայ ժողովրդի սուրբ նահատակ:

«Զինվորական ի՞նչ աստիճան ունես»` հարցին` Մոնթեն պատասխանում էր` «Ես զինվոր եմ», -հիշում է Մարտիրոս Ժամկոչյանը, որը նույնպես եղել է հայ գաղտնի բանակի անդամ, ու Մոնթեի հետ ծանոթացել է Լիբանանում:

ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, Մոնթեի մտերիմ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանի կարծիքով, եթե մեզանից յուրաքանչյուրը Մոնթեի մի փոքր մասնիկն անգամ ունենա. ազգն այս վիճակից դուրս կգա: