A
A
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ` հայտնում են նախագահի աշխատակազմից։
ԵՊՀ ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների ընթացքի, առաջիկա ծրագրերի մասին:
Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանի պետական համալսարանի համագործակցության հնարավորությունների շուրջ: